ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը ԱՄՆ բոլոր 50 նահանգներում հայտարարել է աղետի ռեժիմ

Թրամփը ԱՄՆ բոլոր 50 նահանգներում հայտարարել է աղետի ռեժիմ
12.04.2020 | 22:55

«Պատմության մեջ առաջին անգամ նախագահը հայտարարում է, որ մեծ աղետի ռեժիմը գոյություն ունի միանգամից բոլոր 50 նահանգներում»,- Twitter-ում գրել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը: Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսով հիվանդացել է 530000 մարդ, մահացել է 20 508-ը: ԱՄՆ-ը մահերի թվով առաջ անցավ Իտալիայից: COVID-19-ին ամենից շատ ենթարկվել է Նյու Յորքը. այնտեղ օրական մահանում է 700 պացիենտ:

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ