ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը կոչ է արել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար արտակարգ միջոցներ ձեռնարկել

Պուտինը կոչ է արել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար արտակարգ միջոցներ ձեռնարկել
14.04.2020 | 21:39

COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը դադարեցնելու համար պետք է ձեռնարկվեն արտակարգ միջոցներ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամների հետ տեսակոնֆերանսի ժամանակ: «Իրականում արտակարգ միջոցներ են անհրաժեշտ վարակի տարածումը դադարեցնելու համար»՝ ասել է նա և հավելել՝ծայրահեղ կարևոր է բոլոր երկրների համագործակցությունը, ներառյալ՝ ԵԱՏՄ ձևաչափով:

Դիտվել է՝ 837

Մեկնաբանություններ