ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արարատ Միրզոյան. Ես ինչ իմանամ, ինչ է ուզում ասել Սերժ Սարգսյանը

Արարատ Միրզոյան. Ես ինչ իմանամ, ինչ է ուզում ասել Սերժ Սարգսյանը
17.04.2020 | 14:33

«Ես ինչ իմանամ, ինչ է ուզում ասել Սերժ Սարգսյանը։ Ամեն դեպքում Հայաստանն ազատ ու ժողովրդավար պետություն է, և ցանկացած ոք կարող է իր համար ցանկացած պահի հանդիպել լրատվամիջոցների հետ ու ներկայացնել իր կարծիքը»՝ Աժ-ում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ շուտով բոլոր հարցերին կպատասխանի։ Նա անդրադարձավ նաև Ապրիլյան պատերազմի հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անհրաժեշտության մասին հարցին, ասաց, որ մեր պատմության վերջին 30 տարիների հետ կապված որևէ մութ հարց չպետք է մնա։

Դիտվել է՝ 711

Մեկնաբանություններ