ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
Արցախում կորոնավիրուսից ապաքինված երկու քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից

17.04.2020 | 22:51

Արցախի Հանրապետության Քաշաթաղի բուժմիավորումից ապրիլի 17-ին դուրս են գրվել կորոնավիրուսից ապաքինված երկու քաղաքացիները: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընթացակարգերի՝ նրանք 2 շաբաթ գտնվելու են ինքնամեկուսացման մեջ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Արցախում ապրիլի 17-ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակվելու 7 դեպք, 2 քաղաքացի կորոնավիրուսից ապաքինվել է։

Դիտվել է՝ 1033

Մեկնաբանություններ