ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Տիեզերագնացները վերադարձան փոխված Երկիր մոլորակ

Տիեզերագնացները վերադարձան փոխված Երկիր մոլորակ
17.04.2020 | 23:22

Միջազգային տիեզերակայանի անձնակազմը վերադարձել է Երկիր: Ամերիկացի աստղանավորդներ Էնդրյու Մորգանին, Ջեսիքա Մեյրին ու ռուսաստանցի տիեզերագնաց Օլեգ Սկրիպոչկային փոխադրող «Սոյուզ ՄՍ-15» մոդուլը վայրէջք է կատարել Ջեզկազգանում (Ղազախստան):

Նրանք 205 օր անցկացրել են միջազգային տիեզերակայանում, եռյակի աշխատանքը սկսվել է, երբ Երկիր մոլորակը դեռ չգիտեր կորոնավիրուսի մասին: Տիեզերական թռիչքների կառավարման կենտրոնի աշխատակիցներն ասում են, թե եռյակը վերադարձել է միանգամայն նոր աշխարհ, որտեղ մարդկության մի զգալի մասն ապրում է կարանտինի պայմաններում: Տիեզերակայանում մնացել են ռուսաստանցիներ Անատոլի Իվանիշինը, Իվան Վենգերը և ամերիկացի Քրիսթոֆեր Քեսսիդին:


«Սա շատ սյուրեալիստական պատկեր է, երբ փորձում ես հասկանալ, թե ինչ է կատարվում Երկրի վրա, բայց մեր մոլորակը տիեզերքից միևնույն է անչափ գեղեցիկ երևում, մենք վարժվել ենք կարանտինի, բայց որ լինի նաև Երկրագնդի վրա՝ անպասելի էր»,- վերադարձից առաջ հեռուստակապով հարցազրույցում ասել է ամերիկուհի Մեյրը:

Դիտվել է՝ 844

Մեկնաբանություններ