ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 1291

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 1291
19.04.2020 | 13:00

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 43-ով՝ հասնելով 1291-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով ՝ բուժվածների թիվը հասել է 545-ի` ավելանալով 22-ով:
Փաստացի բուժվում են 726-ը, ընդհանուր թվով կատարվել է 12680 թեստ:

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ