ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մայք Պոմպեո. ԱՄՆ-ը կանգ չի առնի միայն ԱՀԿ-ի ֆինանսավորման կասեցումով

Մայք Պոմպեո. ԱՄՆ-ը կանգ չի առնի միայն ԱՀԿ-ի ֆինանսավորման կասեցումով
23.04.2020 | 22:48

ԱՄՆ վարչակազմը պատրաստ է ավելի հեռուն գնալ, ԱՀԿ ֆինանսավորման կասեցումն է՝ հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ Fox News- ի եթերում: ԱՄՆ-ը գտնում է, որ ԱՀԿ ներկայիս ղեկավարությունը չի կարող անդրադառնալ Վաշինգտոնի բողոքներին: «Ես կարծում եմ, որ դա ճիշտ է: Եվ ավելին: ԱՄՆ-ն երբեք չի տրամադրի հարկ վճարողների գումարներն ԱՀԿ-ին: Մեզ, հնարավոր է, անհրաժեշտ կլինեն ավելի կտրուկ փոխակերպումներ», - պատասխանել է Պոմպեոն՝ նկատի ունենալով ԱՀԿ-ի ղեկավարության փոփոխությունը:

Դիտվել է՝ 606

Մեկնաբանություններ