ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վրաստանում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 496-ի

Վրաստանում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 496-ի
27.04.2020 | 16:54

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 496-ի, վկայում է հիվանդության մոնիտորինգի հատուկ կայքը, որը ստեղծվել է կառավարության կողմից: «Կա վարակվածության հաստատված 496 դեպք, ապաքինվել է 149 մարդ, մահացել՝ 6-ը, 4833-ը գտնվում է կարանտինային ռեժիմում, 571-ը` բժիշկներին հսկողության տակ», - ասվում է կայքում: Վրաստանը արտակարգ դրություն է սահմանել մինչև մայիսի 22-ը:

Դիտվել է՝ 577

Մեկնաբանություններ