ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կուդրին. Կորոնավիրուսի համաճարակի պատճառով առնվազն 6 միլիոն ռուսաստանցիներ կարող են գործազուրկ դառնալ

Կուդրին. Կորոնավիրուսի համաճարակի պատճառով առնվազն 6 միլիոն ռուսաստանցիներ կարող են գործազուրկ դառնալ
27.04.2020 | 22:05

ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինի կանխատեսմամբ՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ծագած տնտեսական ճգնաժամի պատճառով գործազրկության մակարդակը կարող է հասնել 7-8 տոկոսի:


«Իրադարձությունների զարգացման վատագույն սցենարի դեպքում գործազրկությունը կարող է հասնել անգամ 10 տոկոսի: Այդ դեպքում աշխատատեղի կորստի կարող են բախվել 6-9 միլիոն ռուսաստանցիներ», - «Կոմերսանտ»-ին հարցազրույցում ասել է Կուդրինը: Հաշվիչ պալատի նախագահի կարծիքով՝ Ռուսաստանը 2020-ը կփակի 6-8 տոկոսի տնտեսական անկմամբ:

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ