ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բելառուսում ժողովրդական կարանտին է

Բելառուսում ժողովրդական կարանտին է
02.05.2020 | 20:50

Բելառուսում նոր կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 911-ով և հասել է 15 828-ի: COVID-19-ից մահացել է 97 մարդ: Նրանք, ըստ Բելառուսի առողջապահության նախարարության, ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ: Ապաքինվել է 3 117 հիվանդ: Բելառուսում անտեսել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կոչը և կարանտին չեն հայտարարել: Ապրիլի 20-ից աշխատանքը վերականգնել են կրթական հաստատությունները, ապրիլի 25-ին տեղի է ունեցել հանրապետական շաբաթօրյակ, իսկ այս օրերին Բելառուսը պատրաստվում է Հաղթանակի օրվա միջոցառումներին: Այդ պայմաններում Բելառուսում գործում է «ժողովրդական կարանտինը»՝ մեծ թվով մարդիկ գերադասում են մնալ տներում, նվազագույնի են հասցնում սոցիալական շփումները և ինքնամեկուսացվում են:

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ