ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վարչապետը Ալբերտ Աբգարյանին ազատել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից

Վարչապետը Ալբերտ Աբգարյանին ազատել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից
04.05.2020 | 22:38

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 4-ի որոշմամբ՝ Ալբերտ Աբգարյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից։


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Ալբերտ Աբգարյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է Փաշինյանի որոշման մեջ:

Դիտվել է՝ 1488

Մեկնաբանություններ