ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ալբերտ Աբգարյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնից

Ալբերտ Աբգարյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնից
05.05.2020 | 15:18

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ալբերտ Աբգարյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնից, որ նշանակվել էր 2018-ի մայիսին։


2019-ի ապրիլին «Հրապարակ»-ը գրել էր, որ Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանին փոխարինել է Ալբերտ Աբգարյանը, սակայն վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը դեմ է եղել, որ Աբգարյանը փոխարինի Սանասարյանին, և փորձել է ՊՎԾ պետի ԺՊ նշանակել մյուս տեղակալին՝ Արգիշտի Քյարամյանին։

Դիտվել է՝ 1397

Մեկնաբանություններ