ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մեծ Բրիտանիայի թագուհին հայտնվել է հանրությանը ՝ ձի հեծնած

Մեծ Բրիտանիայի թագուհին հայտնվել է հանրությանը ՝ ձի հեծնած
02.06.2020 | 13:03

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին լուսանկարվել է ձիով Վինձոր ամրոցի տարածքում։ Նա առաջին անգամ էր դուրս գալիս հանրության մեջ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված կարանտինի սկզբից ի վեր։ 94-ամյա թագուհին լուսանկարվել է հանգստյան օրերին Վինձոր դղյակի բակում շրջելիս, որ նրա սիրելի նստավայրն է: Թագուհին այնտեղ ինքնամեկուսացման մեջ է՝ ամուսնու՝ Էդինբուրգի 98-ամյա դքսի և փոքր թվով սպասարկող անձնակազմի հետ:

Դիտվել է՝ 864

Մեկնաբանություններ