ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Շոյգուն ամերիկացի գործընկերոջը հրավիրել է Հաղթանակի շքերթին

Շոյգուն ամերիկացի գործընկերոջը հրավիրել է Հաղթանակի շքերթին
03.06.2020 | 14:29

ՌԴ ՊՆ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերի հետ և նրան հրավիրել է Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի շքեթրին։


Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը կանցկացվի հունիսի 24-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում։ Ավանդաբար մայիսի 9-ին անցկացվող միջոցառումը ետաձգվել էր՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ ՊՆ հաղորդագրության, զորահանդեսը կտևի մոտ մեկուկես ժամ, գլխավոր հրապարակում կլինի 14 000 մարդ։

Դիտվել է՝ 757

Մեկնաբանություններ