ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայտնի է՝ որտեղ է կարելի է շնչել աշխարհի ամենամաքուր օդը

Հայտնի է՝ որտեղ է կարելի է շնչել աշխարհի ամենամաքուր օդը
06.06.2020 | 00:03

Հարավային օվկիանոսը, որ ողողում է Անտարկտիկայի ափերը, ամենամաքուր օդ ունեցող վայրն է ճանաչվել: Այս մասին հայտնում է CNN-ը:


Կոլորադոյի համալսարանի հետազոտողներն առաջին անգամ ուսումնասիրել են Հարավային օվկիանոսի աերոզոլային բաղադրությունը, ինչի հետո պարզել են՝ մթնոլորտն այդ շրջանում փոփոխությունների չի ենթարկվել:
Նշենք, որ կորոնավիրուսի պատճառով՝ վայրերում, որտեղ օդն ամենաշատն է աղտոտված, այն որոշակիորեն մաքրվել է: Չինաստանում, օրինակ, գործարանները չաշխատելու հետևանքով՝ օդի աղտոտվածությունը նվազել էր 45 տոկոսով:

Դիտվել է՝ 1271

Մեկնաբանություններ