ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանը 41 նահանգներում նոր ղեկավարներ է նշանակել

Էրդողանը 41 նահանգներում նոր ղեկավարներ է նշանակել
10.06.2020 | 23:27

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի 41 նահանգներում նոր ղեկավարներ նշանակելու մասին:


Նահանգների 17 նախկին ղեկավարները հետ են կանչվել կենտրոնական ապարատում աշխատելու համար: Նախկինում Մուղլա նահանգի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Էսենգյուլ Ջիվելեքը նշանակվել է նախագահի գլխավոր խորհրդական: Ղեկավարության փոփոխությունն ազդել է նաև Իզմիր, Անթալիա, Քոնիա և Դիարբեքիր նահանգների վրա: Երկրում 81 նահանգ կա:

Դիտվել է՝ 965

Մեկնաբանություններ