ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եգիպտոսը հուլիսի 1-ից կսկսի միջազգային չվերթներ ընդունել

Եգիպտոսը հուլիսի 1-ից կսկսի միջազգային չվերթներ ընդունել
12.06.2020 | 14:29

Հուլիսի 1-ից Եգիպտոսը կսկսի ընդունել միջազգային ավիաչվերթներ և թույլ կտա արտասահմանցի զբոսաշրջիկներին լողափեր այցելել: Առաջնահերթ նախատեսվում է բացել Կարմիր ծովի լողափերը, այդ թվում՝ Հարավային Սինայում, ապա միջերկրածովյան հատվածը։

Դիտվել է՝ 1203

Մեկնաբանություններ