ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ գիտնականները պարզել են, թե արյան որ խումբն է կորոնավիրուսի նկատմամբ ամենաքիչ խոցելին

ԱՄՆ գիտնականները պարզել են, թե արյան որ խումբն է կորոնավիրուսի նկատմամբ ամենաքիչ խոցելին
12.06.2020 | 21:10

Արյան առաջին խումբ ունեցող մարդիկ ամենաքիչն են ենթակա կորոնավիրուսով վարակման: Նման եզրահանգման են եկել ամերիկյան 23andMe կենսատեխնոլոգիական ընկերության մասնագետները: Նրանց ուսումնասիրության նախնական արդյունքները, որին մասնակցել է 750 000 մարդ, ցույց են տվել, որ առաջին արյան խումբը (O) նվազեցնում է վարակի հավանականությունը 9-18%-ով:

Այս դեպքում ռեզուս գործոնը չի ազդում ոչ վիրուսի նկատմամբ խոցելիության, ոչ էլ դրա հետևանքով առաջացած հիվանդության ընթացքի ծանրության վրա: Տվյալները ճշգրտվում են քաշի, սեռի, մարմնի զանգվածի ինդեքսի, էթնիկ պատկանելիության և ուղեկցող պաթոլոգիաների հաշվարկով: Մայիսին Ռուսաստանի կենսաբժշկական դաշնային գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան հայտարարել էր, որ կորոնավիրուսի համար ամենախոցելի արյան խումբը 2-րդ (A) խումբն է: Եվրոպացի բժիշկներն ու գիտնականները bioRxiv էլեկտրոնային գրադարանում հրապարակված հոդվածում հայտարարել են, որ իրենք մուտացիա են հայտնաբերել, որն արյան երկրորդ խումբ ունեցող մարդկանց կորոնավիրուսի նկատմամբ խոցելի է դարձնում:

Դիտվել է՝ 1299

Մեկնաբանություններ