ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Զոհրաբ Մնացականյանը` լիբանանահայության խնդիրների և Հայաստան վերադառնալու մասին

Զոհրաբ Մնացականյանը` լիբանանահայության խնդիրների և Հայաստան վերադառնալու մասին
17.06.2020 | 20:59

Մերձավոր Արևելքում հայկական համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած՝ տնտեսական ճգնաժամ, գործազրկությունը 50 տոկոսի է հասնում և տարբեր հաշվարկներով` հնարավոր է օգոստոսին սովի խնդիր էլ առաջանա. ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարարին դիմեց ԼՀԿ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը, հետաքրքրվելով, Հայաստանը մտադի՞ր է աջակցություն ցուցաբերել հայկական համայնքին, միաժամանակ ընդգծելով, որ Լիբանանում Հայաստանի նկատմամբ հակահայ տրամադրություն է խրախուսվում Թուրքիայի կառավարության կողմից:


Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Լիբանանում հայ համայնքը պետության մեջ հանդես է գալիս որպես երկրի ինքնուրույն դերակատար միավոր:
Անդրադառնալով հակահայ տրամադրություններին` նախարարը նշեց. «Ատելության խոսքի յուրաքանչյուր դրսևորում մտահոգության տեղիք է տալիս: Կրոնական, ռասայական խտրականություն պարունակող խոսքը սպառնալիք է բարեկամ Լիբանանի ներքին կայունությանը: Վստահ ենք, որ Լիբանանի կառավարությունը և լիբանանահայությունը խստորեն հակազդելու են նման դրսևորումների դեմ: ԵՎ Լիբանանում հայկական քաղաքական երեք կուսակցությունների համատեղ հայտարարության հիմքում նույն տրամաբանությունն է, ինչը գնահատելի է»:


Անդրադառնով հայկական համայնքի խնդիրներին` Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ դիվանագիտական ներկայացուցչության միջոցով մշտական կապի մեջ են համայնքային բոլոր կառույցների հետ և շարունակելու են այդ երկխոսությունը՝ հետևելով զարգացումներին: «Լիբանանահայերի սոցիալ-տնտեսական վիճակը իրապես ճգնաժամային է: Կորոնավիրուսի պատճառով ճանապարհների փակ լինելը լրացուցիչ խնդիր է ստեղծում, եթե ցանկանան գալ Հայաստան: Այս խնդրի վերաբերյալ խորհրդակցում ենք, և Հայաստանը մնում է հայրենիք յուրաքանչյուր հայի համար: Հայաստանը ունի Սիրիայում համայնքային օգնություն հասցնելու փորձ, որտեղ նույնպես պայմանները ճգնաժամային են: Հիմա գնահատում ենք, թե ինչպե՞ս կարող ենք արձագանքել այդ ուղղությամբ»-եզրափակեց նախարարը:

Դիտվել է՝ 1241

Մեկնաբանություններ