ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դոնալդ Թրամփը վերսկսում է նախագահական քարոզարշավը

Դոնալդ Թրամփը վերսկսում է նախագահական քարոզարշավը
20.06.2020 | 23:35

Դոնալդ Թրամփը վերսկսում է նախագահական քարոզարշավը. մի քանի ժամից նա առաջին հանրահավաքը կանցկացնի Օկլահոմա նահանգում` կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո: Նախագահի աջակիցները դեռ օրեր առաջ են սկսել հավաքվել Թալսա քաղաքի մարզադաշտի մերձակայքում, որտեղ նախատեսված է հավաքը: Նախօրեին քաղաքապետը պարետային ժամ էր հայտարարել` թույլ չտալու անկարգություններ ու բռնություններ, որոնք արձանագրվել էին վերջին շաբաթներին` ռասայական խտրականության դեմ ցույցերի ժամանակ: Թրամփը Թվիթերի իր էջում զգուշացրել է. «Օկլահոմայում անարխիստներին, բռնարարներին ու գողերին կվերաբերվեն բոլորովին այլ կերպ, ոչ այնպես, ինչպես Նյու Յորքում, Սիեթլում կամ Մինեապոլիսում»: Թալսա քաղաքի մի խումբ բնակիչներ և գործարարներ դիմել էին դատարան` զանգվածային միջոցառումը արգելելու կամ մասնակիցների համար դիմակները պարտադիր դարձնելու պահանջով, Օկլահոմայի Վերաքննիչ դատարանը մերժել է դիմումները:

Դիտվել է՝ 1057

Մեկնաբանություններ