ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

BMW-ն Գերմանիայում կրճատելու է 6000 աշխատակցի

BMW-ն Գերմանիայում կրճատելու է 6000 աշխատակցի
20.06.2020 | 23:43

Գերմանական BMW ընկերությունը մտադիր է կրճատել 6000 աշխատատեղ COVID-19 կորոնավիրուսային պանդեմիայի բացասական հետևանքների պատճառով: Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ BMW-ն, բացի աշխատանքից ազատելուց, աշխատողներին կառաջարկի ավելի վաղ կենսաթոշակի անցնել հնարավորություն, չի երկարաձելու ժամանակավոր պայմանագրերը կամ լրացնելու բաց թափուր աշխատատեղերը: BMW-ն կդադարեցնի նաև համագործակցությունը Mercedes-Benz-ի (Daimler-ի անդամ) հետ՝ որպես ինքնավար մեքենաների տեխնոլոգիա մշակելու համատեղ ձեռնարկության շրջանակում, որ ստեղծվել է 2019-ի սկզբին: BMW- ընկերության աշխարհի բոլոր ձեռնարկություններում աշխատում է 126 000 մարդ:

Դիտվել է՝ 967

Մեկնաբանություններ