ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ընդդիմադիրները չեն մասնակցի արտահերթ նիստին

Ընդդիմադիրները չեն մասնակցի արտահերթ նիստին
22.06.2020 | 14:31

Փորձ է արվում մանիպուլացնել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։


«Արտահերթի հարցի քննարկման համար երկու ժամ է սահմանված, որով հնարավոր չէ ներկայացնել, թե ինչպիսի սահմանադրական հեղաշրջում է պատրաստվում Հայաստանում։ ԲՀԿ-ն չի մասնակցելու այս նիստին», - ասաց Զոհրաբյանը։ Ավելի վաղ, ԼՀ խմբակցությունը ևս հայտարարել էր, որ չի բացառվում՝ իրենք չմասնակցեն արտահերթ նիստին:

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ