ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Համավարակի կայունացումից հետո ԼՀԿ-ն քաղաքական պատասխանատվության հարց է բարձրացնելու

Համավարակի կայունացումից հետո ԼՀԿ-ն քաղաքական պատասխանատվության հարց է բարձրացնելու
22.06.2020 | 14:41

Համավարակի կայունացումից հետո ԼՀԿ-ն քաղաքական պատասխանատվության հարց է բարձրացնելու՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Քանի դեռ օրական 600 մարդ դառնում է վարակակիր, օրը 10, 18 կամ չգիտեմ 11 մահեր ենք ունենում, մենք այս ընթացքում որևէ հրաժարականի հարց չենք բարձրացնում։ Բայց միևնույն ժամանակ ասել ենք, որ համավարակի ավարտից կամ իրավիճակի կայունացումից հետո մենք քաղաքական պատասխանատվության հարց ենք բարձրացնելու։ Ես դա ասել եմ ամբիոնից՝ վարչապետի աչքերին նայելով»- նշեց նա։

Դիտվել է՝ 1036

Մեկնաբանություններ