ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱԺ-ում կորոնավիրուսով վարակված է 3 պատգամավոր

ԱԺ-ում կորոնավիրուսով վարակված է 3 պատգամավոր
24.06.2020 | 22:47

ԱԺ-ում պատգամավորների շրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը երեքն է, 1 հաստատված դեպք կա նաև աշխատակազմում՝ ասել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը:

«Ունենք 3 հաստատված դեպք՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիկտոր Ենգիբարյանը և ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը»,-ասաց Մինասյանը: Թեստ է հանձնել «Իմ քայլը»-ից Ծովինար Վարդանյանը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը թեստ չի հանձնել:

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ