ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Տարոն Սիմոնյան. Պարոն Քոչարյանի փաստաբանները դիմումը հետ են վերցնում, բայց գործը ՍԴ-ում քննվելու է

Տարոն Սիմոնյան. Պարոն Քոչարյանի փաստաբանները դիմումը հետ են վերցնում, բայց գործը ՍԴ-ում քննվելու է
25.06.2020 | 22:17

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, այո, նշեցին, որ դիմումները ՍԴ-ից հետ են վերցնում, բայց չպատասխանեցին հարցին՝ ի՞նչ կապ ունի իրենց հետ վերցնելն այդ գործը ՍԴ-ում քննելու հետ: Գործը քննվելու է, որովհետև դատարանն էլ է դիմել այդ նույն հարցով, և ՍԴ-ն դրա հիման վրա է քննության օր նշանակել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:


«Մեր հայտարարությունը պայմանավորված էր նրանով, որ այդ գործը, քանի որ քննվելու է ՍԴ-ում հուլիսի 7-ին, որպեսզի այս իրավական գործընթացի վրա որևէ քաղաքական ներազդեցություն չլինի, և որևէ քաղաքական ուժ հակասահամանադրականության վիճարկման գործընթացի վրա որևէ քաղաքական կոմպոնենտով ազդեցություն չունենա, մենք ասացինք, որ իրավական գործընթացը սկսելու ենք միայն այն ժամանակ, երբ այս գործով քննությունը կայանա:


Պարոն Քոչարյանի փաստաբանների հայտարարությունը, որ դիմումը հետ են վերցնում, նորմալ է: Թող վերցնեն, բայց գործը քննվելու է: Եթե ՍԴ-ն որոշի, որ չի քննելու այս գործը՝ մեր պայմանն ուժի մեջ է, ոչ ոք այս պայմանից հետ չի կանգնում: Մենք գտնում ենք, որ հակասահմանադրական գործընթացների սահմանադրականության վիճարկման գործը բուն, մաքուր իրավական գործընթաց է, և որևէ քաղաքական գործիչ չպետք է դա շահարկի սեփական քաաղքական նպատակներով», - ասաց Տարոն Սիմոնյանը:

Դիտվել է՝ 764

Մեկնաբանություններ