ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իշխանությունների պլանը ձախողվել է

Իշխանությունների պլանը ձախողվել է
26.06.2020 | 22:56

«Փաստինֆոի» հավաստի տեղեկություններով՝ ՍԴ դատավորների հունիսի 25-ի հայտարարությունից հետո իշխանության ներկայացուցիչները հասկացել են, որ սահմանադրական փոփոխությունների ուժով դատավորների լիազորությունները չեն դադարում, և պետք է արձանագրություններ կազմվեն ՍԴ դատավորների կողմից, որոնց հիման վրա կսահմանվի, որ դադարում են Ալվինա Գյուլումյանի և մնացած դատավորների լիազորությունները։

Ըստ տեղեկությունների՝ այս պահին իշխանության լիազորված անձինք փորձում են բանակցությունների մեջ մտնել ՍԴ դատավորների հետ՝ համոզելով, որ նրանք ստորագրեն արձանագրությունները։ Ըստ կայքի աղբյուրի հաղորդած տեղեկությունների՝ իշխանության կողմից բանակցություններն իրականացնում են մի քանի հոգի, որոնց թվում կա և ՍԴ դատավոր, և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ Փորձում են բանակցել նաև այն դատավորների հետ, ում լիազորությունները դադարեցվում են՝ նրանց երկրի վարչապետի անունից տալով ինչ-ինչ երաշխիքներ, այդ թվում՝ թեկնածությունը նորից ներկայացնելու վերաբերյալ:

Դիտվել է՝ 807

Մեկնաբանություններ