ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Ամեն մեկս մեր լուման պետք է ներդնենք, հակառակ դեպքում սա չի հաղթահարվի

Նիկոլ Փաշինյան. Ամեն մեկս մեր լուման պետք է ներդնենք, հակառակ դեպքում սա չի հաղթահարվի
27.06.2020 | 22:18

«Կորոնավիրուսի դեմ պայքարը պետք է լինի մեզնից յուրաքանչյուրի առաջնային անելիքը: Ամեն մեկս մեր տեղում մեր լուման պետք է ներդնենք, հակառակ դեպքում սա չի հաղթահարվի: Ինքներս պահելով հակահամաճարակային կանոնները, ուրիշներին քաջալերելով, խնդրելով, հորդորելով նույնը անել: Մենք պարտավոր ենք հաղթել, բայց մենք դա կարող ենք անել միասին»՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 879

Մեկնաբանություններ