ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՀԿ-ն պատմել է COVID-19-ի դեմ մշակվող պատվաստանյութերի քանակի մասին

ԱՀԿ-ն պատմել է COVID-19-ի դեմ մշակվող պատվաստանյութերի քանակի մասին
28.06.2020 | 21:51

ԱՀԿ գլխավոր տնօրենի տեղակալ Սումիյա Սվամինաթանը ասել է, որ ամբողջ աշխարհում COVID-19-ի դեմ մշակվում են մոտ 200 պատվաստանյութեր, նրանք գտնվում են մշակման եւ կլինիկական փորձարկումների տարբեր փուլերում:


«Նրանցից մոտ 15-ը փորձարկվում են մարդկանց վրա»,- ասել է Սվամինաթանը:
Նա նշել է, որ ԱՀԿ-ն պատվաստանյութի արտադրությանը հատկացնում է 12-18 ամիս: Ինչպես նշել է Սվամինաթանը, դա աննախադեպ է, քանի որ սովորաբար պատվաստանյութի մշակումը մոտ 10 տարի է տեւում:

Դիտվել է՝ 1253

Մեկնաբանություններ