ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսական հեռուստաալիքները Հայաստանում կհեռարձակվեն «դեղատոմսով»

Ռուսական հեռուստաալիքները Հայաստանում կհեռարձակվեն «դեղատոմսով»
29.06.2020 | 14:12

«Կոմերսանտը» անդրադարձել է Հայաստանում արտասահմանյան, այդ թվում և ռուսական հեռուստաալիքների հեռարձակման կանոնների փոփոխման մասին օրինագծին: Պարբերականը ներկայացրել է Հայաստանում ՌԴ դեսպանության արձագանքը «Տեսալսողական մեդիածառայությունների մասին» նոր օրենքի նախագծին՝ նշելով, որ եթե այն վերջնականապես ընդունվի, ապա ռուսական ալիքները կկարողանան սովորական հեռարձակման ցանցում հայտնվել միայն միջպետական պայմանագրի հիման վրա:
«Բացի այդ, հեռուստաալիքների բովանդակությունը պետք է կրկնօրինակվի հայերենով կամ ուղեկցվի հայերեն տիտրերով»,- ընդգծում է պարբերականը:
«Կոմերսանտը» մեկնաբանություն է ստացել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանից, որը, պատասխանելով պարբերականի հարցին, ընդգծել է, որ օրինագծի նպատակները ոչ թե քաղաքական, այլ տեխնիկական են:
«Մուլտիպլեքսի ալիքների սահմանափակ քանակը երկրի միակ թվային մուլտիպլեքսից դուրս է թողնում տեղական հեռուստաալիքները՝ ի շահ առավել հզոր արտասահմանյանների»,- պարզաբանել է Հակոբյանը:


Նրա խոսքով՝ եթե բոլորը կարողանան հայտնվել մուլտիպլեքսում, դա «հակառուսական քարոզարշավի» մեծացման վտանգ կստեղծի արևմտյան երկրների հեռուստաաիքների կողմից: «Վերջին տարիներին չի եղել մի դեպք, որ հանձնաժողովը թույլ չտա ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը մալուխային ցանցում: Հայաստանի մալուխային օպերատորների փաթեթներում շուրջ 400 հեռուստածրագիր կա, որոնցից 209-ը ռուսական արտադրության են, 114-ը՝ եվրոպական և ամերիկյան: Ի դեպ, դրանցից շատերը գնվում են Ռուսաստանից և հեռարձակվում ռուսերենով: Միևնույն ժամանակ Հայաստանի տնտեսությունների 65 տոկոսն արդեն բաժանորդագրված է մալուխային օպերատորների փաթեթներին»,- հավելել է Հակոբյանը:

Դիտվել է՝ 863

Մեկնաբանություններ