ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մայք Պոմպեո. ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հոնկոնգի բնակիչներին

Մայք Պոմպեո. ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հոնկոնգի բնակիչներին
01.07.2020 | 13:27

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հոնկոնգի բնակիչներին՝ ասել է Մայք Պոմպեոն:
Ըստ պետքարտուղարի՝ Չինաստանի կողմից Հոնկոնգում ազգային անվտանգության ապահովման օրենքի ընդունումը «քանդում է հատուկ վարչական շրջանի ինքնավարությունը»: «ԱՄՆ-ը կողք կանգնած չի հետևի, թե ինչպես է Չինաստանը կուլ տալիս Հոնկոնգը»,- ասել է Պոմպեոն:

Դիտվել է՝ 989

Մեկնաբանություններ