ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ջո Բայդենը նախընտրական հավաքներ չի անցկացնի

Ջո Բայդենը նախընտրական հավաքներ չի անցկացնի
01.07.2020 | 13:29

ԱՄՆ նախկին փոխնախագահ և նախագահի պաշտոնում Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով մտադիր չէ նախընտրական հավաքներ անցկացնել նախագահական ընտրություններից առաջ: Նա ցանկանում է պաշտպանել իրեն և ընտրողներին կորոնավիրուսից:

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ