ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ովքեր են ՍԴ դատավորների թեկնածուները

Ովքեր են ՍԴ դատավորների թեկնածուները
02.07.2020 | 15:51

Թեև դեռ հստակ չէ ՍԴ դատավորների ընտրության օրը, սակայն արդեն իսկ անուններ են շրջանառվում։ Գործադիրին դատավորի իրենց թեկնածությունն են առաջարկել Արդարադատության նախկին նախարար, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը, նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը և արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը։ Զեյնալյանին իշխանությունը ընդհուպ ՍԴ նախագահ է առաջարկել, նա դեռ վերջանական պատասխան չի տվել։

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ