ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նուրսուլթան Նազարբաևն ապաքինվել է

Նուրսուլթան Նազարբաևն ապաքինվել է
02.07.2020 | 22:50

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ապաքինվել է կորոնավիրուսից՝ հաղորդել է Նազարբաևի մամուլի խոսնակ Այդոս Ուիկբայը։
Նրա խոսքով` չնայած վերջին թեստերը բացասական էին, հետևելով բժիշկների խորհրդին` Նազարբաևը կշարունակի մնալ ինքնամեկուսացման մեջ և կաշխատի հեռավար կարգով։

Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ