ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արամ Սարգսյան. Ինչու ՀՀ անկախության օրը այդպես էլ տոն չի դառնում

Արամ Սարգսյան. Ինչու ՀՀ անկախության օրը այդպես էլ տոն չի դառնում
03.07.2020 | 21:08

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է. «Երբ Հայաստանի քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունը երկրպագում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և բացահայտ երազում, որ նրա իշխանությունը հավերժ լինի, օրինաչափ է դառնում, որ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ անկախության օրը այդպես էլ տոնի չի վերաճում»:

Դիտվել է՝ 1385

Մեկնաբանություններ