ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թբիլիսին վերահաստատում է Հայաստանին օգնելու պատրաստակամությունը

Թբիլիսին վերահաստատում է Հայաստանին օգնելու պատրաստակամությունը
07.07.2020 | 21:48

Վրաստանը կրկին հայտարարում է, թե պատրաստ է օգնել Հայաստանին համաճարակի դեմ պայքարում: «Մենք պատրաստակամ ենք մեր հարևան երկրին տրամադրել այն օգնությունը, որի կարիքը նրանք ունեն», - հայտարարել է Առողջապահության նախարար Եկատերին Տիկարաձեն։ Մինչ այդ երկու երկրների մասնագետները փորձի փոխանակում էին արել՝ առցանց հանդիպման ժամանակ, վարչապետ Գերոգի Գախարիան էլ հայտարարել էր, թե Թբիլիսին բիժշկների խումբ կուղարկի Հայաստան։

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ