ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մոսկվայում ադրբեջանցիները հարձկավում են հայերի վրա, ձերբակալվել է 50 հոգի

Մոսկվայում ադրբեջանցիները հարձկավում են հայերի վրա, ձերբակալվել է 50 հոգի
24.07.2020 | 14:20

Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Մոսկվայում ադրբեջանցիներն սկսել են հարձակվել հայերի վրա։ «Իլհամ Ալիևն ու Բյուլբյուլ օղլին ամեն ինչ անում են Ռուսաստանը Սումգայիթի վերածելու համար։
Նրանց հանցագործները գիշերը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում սկսել են հարձակվել հայերի վրա, ընդ որում, պատահաբար ծեծել են նաև մեկ ադրբեջանցու»։
Մոսկվայի ոստիկանները ձերբակալել են մոտ 50 ադրբեջանցիների, որոնք հարձակվել են հայերի վրա։

Դիտվել է՝ 2869

Մեկնաբանություններ