ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի հետ

ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի հետ
24.07.2020 | 21:11

ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հանդիպում է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ։ Նրանք քննարկել են համաեվրոպական և տարածաշրջանային անվտանգության խնդիրը։

Ընդգծվել է «լարվածությունը թուլացնելու և իրավիճակը առողջացնելու» անհրաժեշտությունը, այդ թվում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորումը շարունակելու տեսանկյունից, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Դիտվել է՝ 3307

Մեկնաբանություններ