ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՍԴ դատավորի թեկնածուի հայտարարությունը

ՍԴ դատավորի թեկնածուի հայտարարությունը
26.07.2020 | 13:17

ՍԴ դատավորի կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի ընկերներ, բարեկամներ, համակիրներ,
Ինձ համար պաշտոն զբաղեցնելը երբևէ ինքնանպատակ չի եղել, պայմանավորված չի եղել որևէ խմբային, քաղաքական կամ անձնական շահերով։ Գնալով իմ իրավունքների ինքնասահմանափակման՝ նույն սկզբունքով եմ առաջնորդվել նաև Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվելու առաջարկը ընդունելիս։ Տարբեր լրատվամիջոցների, ֆեյքերի և հայտնի անհայտների հրապարակումներին արձագանքելը, նրանց որևէ փաստարկ ներկայացնելն անիմաստ է, քանի որ ակնհայտ են այդ հրապարակումներն իրականացրած անձանց նեղ անձնական, հատվածական և խմբային շահերը, հայտնի են այդպիսի հրապարակումների հեղինակների մասնագիտական հատկանիշները և բարոյական կերպարը։


Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, յուրաքանչյուր ոք ունի ազատորեն ստեղծագործելու և արարելու իրավունք։ Հայաստանի Հանրապետությունը Հին Հռոմը չէ, որտեղ վայ Ցենզորները որոշեն, թե ով ինչ աշխատանքով կարող է զբաղվել։
Հայաստանի Հանրապետությունում խտրականությունը, կախված անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է, և ոչ ոք իրավունք չունի ժողովրդավարական արժեքների ձեռքբերումները սեփականաշնորհել։
Սովորենք ապրել ժողովրդավարական պետությունում»:

Դիտվել է՝ 3097

Մեկնաբանություններ