ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արևելյան Ուկրայինայում հրադադար է

Արևելյան Ուկրայինայում հրադադար է
27.07.2020 | 23:20

Արևելյան Ուկրաինայում լիակատար հրադադար է հաստատվում: Մարտական բախումները դադարեցնելու որոշումը համաձայնեցրել են Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Վլադիմիր Պուտինը:


Ուկրաինայի բանակի և արևելյան շրջաններում գործող ռուսամետ անջատականների միջև նախկինում էլ հրադադարի համաձայնություններ են եղել, սակայն այս մեկն առաջինն է, որը երաշխավորում են անձամբ երկու նախագահները:

Դիտվել է՝ 2247

Մեկնաբանություններ