ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՀԿ-ն հայտարարել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման ենթադրյալ ժամկետը

ԱՀԿ-ն հայտարարել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման ենթադրյալ ժամկետը
28.07.2020 | 22:17

COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է հասանելի լինել 2021-ի կեսին՝ հայտարարել է ԱՀԿ փորձագետ Սումիա Սվամինաթանը՝ DPA-ին հարցազրույցում:
«Կլինիկական փորձարկումների փուլում այժմ 20 պատվաստանյութեր են: Հուսով ենք, որ դրանցից մի քանիսն արդյունավետ կլինեն: Եթե իրատես լինենք, հնարավոր է 2021-ի կեսերին պատվաստանյութ ունենանք», - ասել է նա:

Դիտվել է՝ 1467

Մեկնաբանություններ