ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

Իրանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում
06.10.2020 | 16:34

Իրանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, երկուշաբթի ուշ երեկոյան Twitter-ում գրել է ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, հաղորդում է IRNA- ն:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և կապի մեջ ենք բոլոր կողմերի հետ: Ռազմական գործողությունները պետք է հարգեն պատերազմի օրենքը և խուսափեն քաղաքացիական անձանց վրա հարձակումներից: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և հրատապ քաղաքական բանակցություններ սկսել», - գրել է Սաիդ Խաթիբզադեն:

Դիտվել է՝ 1565

Մեկնաբանություններ