ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Չավուշօղլուն նորից Բաքվում է

Չավուշօղլուն նորից Բաքվում է
01.11.2020 | 15:11

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն թվիթերում գրել է, որ «Բաքու է մեկնել Ադրբեջանին իրենց աջակցությունը վերահաստատելու և Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների շուրջ մտքեր փոխանակելու նպատակով»:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, սպասվում է, որ գործընկերների հետ քննարկումներից բացի, Չավուշօղլուն կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևին:

Դիտվել է՝ 1561

Մեկնաբանություններ