ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մայա Սանդուն՝ Մոլդովայի նախագահը

Մայա Սանդուն՝ Մոլդովայի նախագահը
16.11.2020 | 12:56

Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթել է Մայա Սանդուն: ԿԸՀի տվյալներով՝ տեղամասերի 98% -ի արձանագրությունները հաշվելուց հետո Սանդուն հավաքել է ձայների 54% -ը, նախագահ Իգոր Դոդոնը՝ 46%: Նրանց միջև տարբերությունը 115 000 ձայն է․ Սանդուն ստացել է գրեթե 800 000 ձայն, Դոդոնը՝ 685 000ձայն:

Դիտվել է՝ 1280

Մեկնաբանություններ