ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայկ Սարգսյանը հերքում է զինված խմբավորումների ձևավորման գործընթացը ղեկավարելու լուրերը

Հայկ Սարգսյանը հերքում է զինված խմբավորումների ձևավորման գործընթացը ղեկավարելու լուրերը
17.11.2020 | 14:34

Հիմա Ստեփանակերտում ունենք բազմաթիվ կոտրված պատուհաններ, և ես շատ կցանկանայի, որ կառավարության շենքում պատուհաններ ջարդած անձինք ավելի կազմակերպված գնային Արցախ` վերականգնելու մանակապարտեզների, դպրոցների ու հիվանդանոցների պատուհանները, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նա նշեց, որ օրեր առաջ հատուկ մեքենաներով մարդիկ են բերվել կառավարական առանձնատների շրջակայք` բողոքի ցույց անցկացնելու, մինչդեռ այդ մարդկանց կարող էին ուղղորդել Արցախ` լծվելու հայրենիքի պաշտպանության գործին:
Լրագրողների դիտարկմանը, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` անձամբ ինքն այս օրերին ղեկավարում է զինված խմբերի ձևավորման մի գործընթաց, Սարգսյանը պատասխանեց` լուրն իրականությանը չի համապատասխանում: «Բռնությունը մեր օրակարգում տեղ չունի, հակառակ, ժողովուրդը հաճախ մեզ մեղադրում է թավշային գործելաոճի համար», - ասաց նա:

Դիտվել է՝ 1073

Մեկնաբանություններ