ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Յուրի Ջորկաեֆն իր զորակցությունն ու ցավակցությունն է հայտնել Արցախում զոհվածների հարազատներին

Յուրի Ջորկաեֆն իր զորակցությունն ու ցավակցությունն է հայտնել Արցախում զոհվածների հարազատներին
28.11.2020 | 23:23

Ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ․ չեմպիոն Յուրի Ջորկաեֆը Ֆրանսիայից Հայաստան բերված հումանիտար օգնության վերաբերյալ ասուլիսի ժամանակ իր զորակցությունը հայտնեց զոհվածների հարազատներին:


Նա նշեց, որ արցախահատությանն ուղղված մարդասիրական օգնությունը հատուկ և արտակարգ առաքելություն է: «Մենք հասկացել ենք, որ սա շատ հատուկ և արտակարգ առաքելություն է, որը ղեկավարվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, արտաքին գործերի պետքարտուղարի, ինչպես նաև Ճգնաժամային կենտրոնի տնօրենի կողմից»,- ասաց Ջորկաեֆը: Նրա խոսքով՝ այսպիսով օգնության առաջին քայլերն են արվում, որոնք կլինեն շարունակական:

Դիտվել է՝ 2403

Մեկնաբանություններ