ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկիչների է վնասազերծել Իրանի հյուսիս-արևմուտքում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկիչների է վնասազերծել Իրանի հյուսիս-արևմուտքում
03.12.2020 | 13:56

ԻԻՀ պահապանների կորպուսը երեք ահաբեկչական տարր է վնասազերծել հյուսիս-արևմուտքում՝ հայտնում է Mehr-ը: Արևմտյան Ադրբեջան նահանգում վնասազերծված տարրերը մտադիր էին ահաբեկչություն իրականացնել Իրանում:


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը նաև մեծ քանակությամբ զենք, զինամթերք և կապի միջոցներ են առգրավել:

Դիտվել է՝ 1858

Մեկնաբանություններ