ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գախարիան՝ Վրաստանի վարչապետի թեկնածու

Գախարիան՝ Վրաստանի վարչապետի թեկնածու
10.12.2020 | 22:20

Վրաստանի «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրելու է Գեորգի Գախարիային՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն։ Գախարիայի առաջադրման մասին պաշտոնապես կհայտարարվի վաղը՝ Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստի ընթացքում։

Դիտվել է՝ 1220

Մեկնաբանություններ