ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտին. ՌԴ-ն աստիճանաբար ազատվում է տնտեսության նավթագազային կախվածությունից

Պուտին. ՌԴ-ն աստիճանաբար ազատվում է տնտեսության նավթագազային կախվածությունից
17.12.2020 | 16:13

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն աստիճանաբար ազատվում է տնտեսության մեջ նավթագազային կախվածությունից: «Եթե ինչ-որ մեկը դեռ ցանկանում է մեզ ներկայացնել որպես բենզալցակայան, դա իրականությանը չի համապատասխանում», - ասել է նա:

Դիտվել է՝ 1324

Մեկնաբանություններ