ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մութ օրեր չկան

Մութ օրեր չկան
18.04.2023 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 18

Այնպիսի լույս, այնպիսի ուրախություն կհորդի ձեր այս տնից, որ ակամա կհամակի բոլոր ներս մտնողներին:

Բոլորովին մի կարծեք, թե առանձնահատուկ ճիգեր պիտի թափեք` եկողներին օգնելու: Պարզապես սիրեք նրանց. դիմավորեք նրանց փափկանկատ խոսքերով ու սիրալիր արտահայտություններով. այս է իրական օգնությունը:

Սերը Աստված է: Սեր տվեք նրանց և դուք այդպես` Աստված տված կլինեք: Այնուհետև թողեք, որ Աստված Իր Գործը կատարի նրանց մեջ: Սիրեցեք բոլորին. նույնիսկ մուրացկաններին: Առանց ուրախ խոսքի կամ առանց սրտապնդելու մի թողեք, որ որևէ մեկը հեռանա ձեր տնից. այնպես արեք, որ դիմացինը զգա, որ դուք անկեղծորեն հոգում եք իր համար: Կարող է այնպես լինել, որ Ես հուսահատ մեկին պարզապես մղեմ, որ ձեզ մոտ գա: Ինձ հուսախաբ մի’ արեք:

Դուք ասացիք, որ այս տունը Իմ Տունն է. նշանակում է` այլ կերպ չպետք է վարվեք: Ես պետք է գործածեմ այս տունը: Այն ժամանակ, երբ Իմ զավակների սրտում Ջերմ Սեր կա, չկան ձմռան մութ ու գորշ օրեր նրանց համար:

Ահ, Իմ որդիներ, ինչպես չեք զգում այն ուրախությունը, որ տալիս է Ինձ ճանաչելը, Ինձ սիրելն ու ընկերանալը:

Դիտվել է՝ 1476

Մեկնաբանություններ