ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Աստվածային համբերություն

Աստվածային համբերություն
04.06.2023 | 00:20

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 4

Տե՛ր, Քեզ նման արա մեզ:

Կերտի՛ր մեզ Քո նմանությամբ:

Իմ որդիներ, կաղապարել նշանակում է մասնատել ու վերստին ձևավորել: Նշանակում է զոհաբերել անձնականը` ցանկալի կերպարին նմանվելու համար: Այս ոչ միայն Իմ, այլ նաև ձեր գործն է:

Առանց հապաղելու ճանաչեք անձնականը` ձեր ցանկությունների, գործերի և մտածումների մեջ ու անմիջապես ինձ դիմեք օգնության համար, որպեսզի ջնջեմ այն ձեր սրտերից: Սա մի գործ է, որ պահանջում է սերտ համագործակցություն` Իմ և ձեր միջև: Մի գործ է, որ հարուցում է նաև վստահության և ձախողումի զգացում, որովհետև երբ գործը առաջ է գնում, դուք ավելի հստակ եք տեսնում այն ամենը, որ դեռ պիտի կատարվի:

Տեսնում եք պակասություններ, որոնց մասին գրեթե ոչ մի պատկերացում չունեիք մինչ այդ, կամ գոնե դրանց համար ոչ մի ցավ չէիք ապրում, իսկ այժմ ահա, ձեզ նեղություն ու սոսկում են պատճառում:

Քաջություն: Այդ արդեն ինքնին հաջողության նշան է: Համբերող եղեք ոչ միայն ուրիշների հանդեպ, այլ նաև իրար նկատմամբ:

Երբ նշմարեք քայլ առ քայլ վեր տանող ձեր առաջընթացը, ամեն ինչից զատ, շուտով կտիրանաք Աստվածային Համբերության և ձեռք կբերեք հանդուրժելու զորություն բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնց անկատարությունները նեղություն էին պատճառում ձեզ:

ՈՒրեմն շարունակեք ձեր վերելքը: Առաջ ընթացեք: Համբերություն ունեցեք: Հարատևող եղեք: Վստահ եղեք, որ Ես ձեր կողքին եմ, ձեր Զորավարը և Օգնականը: Սիրող, Համբերող և Հզոր:

Այո, մենք համագործակցում ենք, ինչպես Ես եմ մասնակից ձեր նեղություններին, վրիպումներին, դժվարություններին, ձախողումներին, այդպես էլ դուք` իբրև Իմ բարեկամները, մասնակից եղեք Իմ Համբերությանը, Զորությանը և Սիրուն:

Դիտվել է՝ 1738

Մեկնաբանություններ